Հուլիսի 1-ից սկսած 18 տարին լրացած Հայաստանի բնակիչները կամավոր կերպով կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատրաստուկով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Հայաստանում Սպուտնիկ V-ով կարող էին պատվաստվել բուժաշխատողները, ռիսկային խմբերի և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ: