Այլ երկրների մրցակիցներն ու քաղաքական ուժերը փորձում են խանգարել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:
«Մենք նույնիսկ գիտենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի դեմ սադրանքներ են ծրագրվում մի շարք երկրներում», – ասել է Դմիտրիևը: Նա նաև շեշտել է, որ «Սպուտնիկ V»-ն աշխարհում ամենաճանաչված պատվաստանյութերից մեկն է:



