Սոչիում հորդառատ անձրևի արդյունքում հեղեղվել է 59 մասնավոր տնային տնտեսություն և մեկ մասնավոր հյուրանոց, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը:
Ջրհեղեղի շրջանների բնակիչների համար ժամանակավոր կացարաններ են տեղակայվել քաղաքում, իսկ ավելի վաղ տարհանված բոլոր մարդիկ արդեն վերադարձել են տուն: Դրանից առաջ հաղորդվել էր, որ ջրհեղեղի պատճառով Սոչիում տարհանվել է շուրջ 30 մարդ: