«Սպուտնիկ V» պատվաստանյութը տարեց սերնդի համար շատ հարմար է: Կենսաթոշակառուներն ավելի հեշտ են հանդուրժում պատվաստանյութը, քան երիտասարդները, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
««Սպուտնիկ V»-ն կատարյալ ընդունելի պատվաստանյութ է տարեց սերնդի համար: Մենք արդեն պատվաստել ենք ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր տարեց մարդկանց: Եվ պետք է ասեմ, որ ավագ սերնդի մարդիկ շատ ավելի հեշտ են հանդուրժում այս պատվաստումը, քան երիտասարդները», – ասել է Սոբյանինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Ըստ Սոբյանինի, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդների մոտ ի հայտ է գալիս ուժեղ իմունային արձագանք, այդ իսկ պատճառով ավելի հաճախ են հանդիպում ջերմություն ու այլ բարդություններ: Նա բերել է իր 95-ամյա հոր օրինակը, որը պատվաստվել է և ոչ մի բարդություն չի եղել:
«Այսպիսով, «Սպուտնիկ V»-ով կարող են պատվաստվել բոլոր տարիքի մարդիկ՝ սկսած 18 տարեկանից», – ամփոփել է քաղաքապետը: