Սերբիայում այսօր մեկնարկել են ռուս-սերբական հակաահաբեկչական մարտավարական զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մայիսի 25-ը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը նշել է, որ կանցկացվեն նաև փոքր զենքով կրակոցների դասընթացներ: Ռուսաստանի կողմից զորավարժություններին կմասնակցեն շուրջ 200 զինծառայողներ և 11 տեխնիկա Արեւմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության ջոկատներից:
Զորավարժությունների բացման արարողությանը կողմերը նշել են մարտական պատրաստվածությանն ուղղված համատեղ միջոցառումների կարևորությունը։