Կարմիր ծովում մեկնարկել են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի «Indigo Defender 21» համատեղ ռազմածովային զորավարժությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժությունները, որոնք կտևեն 10 օր, ուղղված են երկու երկրների միջև ռազմածովային համագործակցության ամրապնդմանը, նրանց նավատորմերի մարտունակության բարձրացմանը, նավահանգիստների պաշտպանության, ցամաքում և ջրի տակ ականազերծման հմտությունների կիրառմանը, Կարմիր ծովում նավագնացության և միջազգային ծովային հաղորդակցությանը և նավարկության անվտանգության ապահովմանը:





