ՌԴ-ն բոլոր հիմքերն ունի կարծելու, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը բեմադրություն է, եթե արեւմտյան երկրները ապացույցներ չներկայացնեն: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շվեդիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Նավալնիի գործին, մեզ չի տրամադրվել որևէ տեղեկություն, որն իրականում ցույց կտար Ռուսաստանի ղեկավարության դեմ առաջադրված մեղադրանքների հիմնավորումը», – ասել է նա: «Եթե մեղադրում ես, ուրեմն ապացուցիր այդ մեղքը, բայց եթե դու ասում ես՝ «Ես ձեզ ոչինչ չեմ ասի, քանի որ դա գաղտնի է, ապա մենք բոլոր հիմքերն ունենք գտնելու, որ սա բեմադրություն է»։