Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ՝ Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 23-27-ը. հայտնում է «Ռիա նովոստի»-ն
ԼԺՀ և ԴԺՀ ժողովրդական խորհուրդն է որոշումը կայացրել։
Հիշեցնենք, որ ԴԺՀ և ԼԺՀ հանրային պալատները երեկ դիմել են տարածքների ղեկավարներին՝ հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության պահանջով։ Դոնեցկն ու Լուգանսկն ուզում են մտնել Ռուսաստանի կազմ։