Ռուսաստանը Ուկրաինային իր բողոքն է արտահայտում Կիևում Ռուսաստանի դեսպանատնից ավագ դիվանագետ Եվգենի Չերնիկովին վտարելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«ՌԴ ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնում ուկրաինական կողմի հերթական անբարյացակամ քայլի կապակցությամբ: Ռուս դիվանագետի հասցեին մեղադրանքներն անհիմն են։ Նա չի կատարել որևէ գործողություն, որը դուրս կգար դիվանագիտական գործառույթների շրջանակից», հայտարարությունն այսօր հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը չի կարող համարել սիմետրիկ միջոց Ուկրաինայից ռուս դիվանագետի վտարումը և իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետներից մեկի առնչությամբ», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:




