Ռուսաստանից, Իրանից ու Իսրայելից ապրանքների մուտքը Սիրիա արգելված է

Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից, ինչպես նաև արգելել է վերջին երկու երկրների քաղաքացիների մուտքը։

Ըստ Gazeta.ru-ի՝ այս մասին գրում է Al Araby-ը՝ վկայակոչելով Սիրիայի ֆինանսների նախարարությանը։

«Սիրիայի ֆինանսների նախարարությունը ուրբաթ  հայտարարեց Իրանից, Իսրայելից և Ռուսաստանից  ապրանքների ներմուծման արգելքի մասին, ինչպես նաև երկրի անցակետերի և նավահանգիստների լիազորությունների մասին՝ արգելելու իսրայելցիների և իրանցիների մուտքը Սիրիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրատարակությունը նշում է, որ այդ երկրներից ապրանքները կառգրավվեն։ Նշվում է, որ իսրայելական ապրանքների արգելքը գործում է արդեն մի քանի տարի։