Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռուսաստանը Աֆղանստանից տարհանման թռիչք է կազմակերպում

ՌԴ-ն աշխատում է Աֆղանստանից Ռուսաստանի քաղաքացիների համար հերթական արտահանման թռիչքի կազմակերպման վրա, լրագրողներին հայտնել է Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը։ Այժմ հստակեցվում է ամսաթիվը։

Մոսկվայում այսօր տեղի է ունենում Աֆղանստանի վերաբերյալ Մոսկվայի ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում են տարածաշրջանի տասը երկրների ներկայացուցիչներ և թալիբների բարձրաստիճան պատվիրակությունը։

Հանդիպման հիմնական հարցերը կլինեն Աֆղանստանում ռազմաքաղաքական իրավիճակը Թալիբանի իշխանության գալուց հետո, հումանիտար օգնությունը և ներառական կառավարության ձևավորումը: Հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ հայտարարության ընդունում: