Կորոնավիրուսի «դելտա» շտամի վարակունակությունը երեք անգամ ավելի բարձր է, քան սովորական տարբերակինը: «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։ Գորելովի համաձայն, դելտա շտամի դեպքում չի նկատվում ծանր դեպքերի և մահվան ելքերի աճ:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ SARS-CoV-2 «դելտա» շտամը խիստ վարակիչ է, միևնույն ժամանակ փորձագետները դեռևս չունեն լիակատար պատկերացում այն մասին, թե ինչու է այդ շտամը որոշ երկրներում առկա, իսկ մյուսներում ՝ ոչ: