ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել ելք գտնել ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու համար. հայտնում են BBC-ն և CGTN America-ն:
Ռյուտեն ասել է, որ երկու անգամ խոսել է Ուկրաինայի նախագահի հետ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։
Դաշինքի գլխավոր քարտուղարը Զելենսկիուն կոչ է արել Սպիտակ տանը տեղի ունեցած բախումից հետո ուղի գտնել իր ամերիկացի գործընկերոջ հետ հարաբերությունները վերականգնելու համար։
Ըստ Ռյուտեի՝ Զելենսկու հետ զրույցում նա ընդգծել է՝ «մենք պետք է հարգենք այն, ինչ Թրամփը արել է Ուկրաինայի համար»։
ՆԱՏՕ-ի ղեկավարը հիշեցրել է, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում՝ 2017-2020 թվականներին, ԱՄՆ-ը հավանություն է տվել Javelin հակատանկային հրթիռային համակարգի վաճառքին, ինչը թույլ է տվել Ուկրաինային կռվել Ռուսաստանի զինված ուժերի դեմ 2022 թվականին։
«Մենք իսկապես պետք է արժանին մատուցենք Թրամփին», – մեջբերում է թերթը Ռյուտեի խոսքերը։