ԱԴԾ-ն Ռուսաստանի ինը քաղաքներում բերման է ենթարկել ուկրաինական М.К.У. երիտասարդական արմատական համայնքի 16 աջակիցների: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
Ծրագրվում էին զանգվածային սպանություններ, ասել է բերման ենթարկվածներից մեկը: Հարցաքննության տեսանյութը տարածել է ԱԴԾ-ն: «Սպանություններ էին ծրագրվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Տամբովում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Սարատովում», ասել է երիտասարդը: Այլ բերման ենթարկվածների համաձայն, առաջադրանքների թվում էին՝ «ուղղակի բռնությունը և սպանությունները փողոցում՝ դանակով, ատրճանակով, ինչ էլ որ լիներ»:
«Կրասնովը մեզ հանձնարարել է կազմակերպել հրկիզումներ, պայթյուններ, կովկասյան և արաբական ազգությամբ մարդկանց սպանություններ», ասել է ձերբակալվածներից մեկը: