Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների գոյության համար: Այս հայտարարությունը Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի ֆորումում արել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը:
«Մենք ապրում ենք մեծ ուժերի մրցակցության ժամանակաշրջանում:․․․ Չնայած երկարատև տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանը հետապնդում է ապակայունացնող և չարամիտ գործողություններ աշխարհում, միևնույն ժամանակ, շատ գործողություններ տեղի են ունենում Եվրոպային մոտ», ասել է նա: Ուոլթերսը այնուհետև թվարկել է մի շարք մեղադրանքներ:
Մասնավորապես, նրա կարծիքով, Մոսկվան փորձում է «բաժանել և թուլացնել Միացյալ Նահանգների գործընկերներին և դաշնակիցներին»: «Ռուսաստանը շարունակում է մնալ մշտական սպառնալիք ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», նրա խոսքերը մեջբերում է Պենտագոնի մամուլի ծառայությունը: