Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է վերսկսել «մոսկովյան ձևաչափի» գործունեությունը Աֆղանստանի հետ կապված՝ այդ երկրում խաղաղ գործընթացի առաջխաղացման նպատակով: Ըստ նրա, այս ձևաչափը հնարավորություն է տալիս համակարգել ազգային հաշտեցման գործընթացին օգնության տրամադրումը:
Բացի Մոսկվայից և Քաբուլից, ներգրավված են Պեկինը, Իսլամաբադը և Նոր Դելին: «Մենք նախատեսում ենք վերսկսել այդ մեխանիզմի աշխատանքը», ասել է Լավրովը Hindustan Times-ին տված հարցազրույցում:
Ռուս դիվանագետը շեշտել է, որ Հնդկաստանը, իհարկե, պետք է մասնակցի Աֆղանստանում հաշտեցման միջազգային ծրագրերին:



