Ռուսաստանը երկարաձգում է չվերթների դադարեցումը Թուրքիայի և Տանզանիայի հետ մինչև հունիսի 21-ը, երկուշաբթի լրագրողներին ասել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործառնական շտաբը:
«Հաշվի առնելով Թուրքիայում և Տանզանիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակը` որոշվել է երկարացնել օդային երթևեկության ընթացիկ սահմանափակումները մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ», – ասված է շտաբի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հունիսի 2-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Մեծ Բրիտանիայի հետ, ինչպես նաև հունիսի 10-ից՝ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի և Խորվաթիայի հետ: Երկիրը նաև կվերսկսի չարտերային թռիչքները Ալբանիայի հետ:
Բացի դրանից, նույն ամսաթվից Ռուսաստանը կավելացնի շաբաթական կանոնավոր թռիչքների քանակը դեպի Հայաստան, Հունաստան, Ադրբեջան, Քաթար, Ուզբեկստան և Տաջիկստան, ինչպես նաև Եգիպտոս, Սերբիա և Գերմանիա, գրում է Նովայա Գազետան: Ռուսաստանի և Բելառուսի միջև Մոսկվա-Մինսկ երթուղով չվերթների թիվը կավելանա:










