Ռուսաստանի հարավային շրջաններից մեկում մի քանի մարդ հիվանդացել է թռչնագրիպով: Հիվանդությունը փոխանցվել է թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակիցներին, հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:
«Բոլորը, ում մոտ դա ախտորոշվել է, իրենց լավ են զգում», տեղեկացնում է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան:
Նա հավելել է, որ ներկա դրությամբ հիվանդությունը չի կարող փոխանցվել մարդուց մարդուն:





