Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան բավարար ապացույցներ ունի Բելառուսի ներքին գործերին ԱՄՆ-ի և Եվրոմիության մի շարք երկրների միջամտության վերաբերյալ: Այդ մասին նա ասել է Россия-1 հեռուստաալիքի եթերում:
«Մենք տեսնում ենք, թե ինչ են անում Մերձբալթյան երկրները, մենք տեսնում ենք, թե ինչ է անում Լեհաստանը, ինչ են անում Եվրոմիության մի շարք այլ պետություններ: Եվ նույնիսկ ՆԱՏՕ-ն: Մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը», ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմն այդ երկրների գործողությունները որակում է որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: