«Վագներ» ռազմակա ակումբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել փակ ֆորմատով: Այս մասին տեղեկանում ենք «Պրիգոժինի մամուլի ծառայության» թելեգրամյան ալիքից:
«Շիրիմին այցի գնալ ցանկացողները կարող են այցելել Սանկտ Պետերբուրգի Պորոխովսկիի գերեզմանատուն, որտեղ հուղարկավորվել է Պրիգոժինը»,- գրում է թելեգրամյան ալիքը:
«РИА Новости»-ի աղբյուրն էլ հայտնում է, որ Պրիգոժինի հուղարկավորությանը բացի ընտանիքի անդամները՝ ներկա են եղել նաեւ սահմանափակ թվով հարազատներ ու ընկերներ: «Այդպես է ցանկացել հանգուցյալի ընտանիքը»,- ասել է լրատվականի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Վագներ» ակումբին պատկանող «Embraer ERJ-135BJ Legacy 600» օդանավը, որի մեջ նաեւ Եվգենի Պրիգոժինն էր ու եւս 5 անդամ, կործանվել էր օգոստոսի 23-ին: Ինքնաթիռի բոլոր 6 անդամները զոհվել էին։
Ս.Վ.