Ռուսաստանի դեմ հատուկ ծառայությունների գործիքների և պատժամիջոցների քաղաքականության օգտագործումը ապարդյուն է: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱԴԾ խորհրդի նիստի ժամանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ արտերկրից Ռուսաստանի Դաշնությանը փորձում են զսպել տարատեսակ սահմանափակումներով և արգելափակելով Մոսկվայի կողմից իրականացվող միջազգային նախագծերը, որոնցով հետաքրքրված են Ռուսաստանի գործընկեր երկրները: Դրան զուգահեռ, փորձեր են արվում միջամտել երկրի հասարակական-քաղաքական կյանքին, այդ թվում՝ հատուկ ծառայությունների գործիքների օգտագործմամբ:
«Ես ուզում եմ կրկնել. Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակ անհեռանկարային է», – Պուտինին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: