Առայժմ ոչ մի առարկայական նախապատրաստություն չկա Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների համար. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ երկրներն իրենց հարթակներն առաջարկում են շփումների համար միայն հիպոթետիկորեն։
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի ու Պուտինի հանդիպման համար։