Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում իրավիճակը՝ նշելով երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովման կարևորությունն ու ընդգծելով ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները լուծելու առաջնահերթությունը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում երկրների միջև համագործակցությունը: «Անդրադարձ է արվել առևտրատնտեսական համագործակցության հարցերին՝ առաջին հերթին էներգետիկայի ոլորտում», ասված է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, նախագահները պայմանավորվել են հետագա անձնական շփումների վերաբերյալ, հավելել է Կրեմլը: