Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդել դաշնակցային կապերն ու կառուցողական երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Դրանում վստահություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային տոնի ՝ Անկախության օրվա առթիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հղված շնորհավորական հեռագրում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ հուլիսի 3-ը նշանակալի օր է Բելառուսի պատմության մեջ. «Գերմանա-ֆաշիստական զավթիչներից Մինսկի ազատագրումը դարձավ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ձեռք բերված ամենակարևոր հաղթանակներից մեկը»: