Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ալսօր հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկի շուրջ համաձայնության ձեռքբերմանը:
Պուտինն ու Ալիևը մտադրություն են հայտնել ապահովել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարգավորումը իրականացվի դիվանագիտական մեթոդներով: