ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դժգոհ է ՉԺՀ-ի և ՌԴ-ի հետ աֆրիկյան երկրների համագործակցությունից։
Պոմպեոն գտնում է, որ երբ ԱՄՆ-ն օգնում է աֆրիկյան երկրներին, դա անում է, քանի որ աֆրիկյան երկրներին օգնելը ճիշտ քաղաքականություն է։ Իսկ Չինաստանը հենց այնպես չէ, որ օգնություն է ցուցաբերում։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ Չինաստանը որևէ երկրի ներսում ինչ-որ մեկին կաշառում է։
«Մենք կցանկանայինք, որ աֆրիկյան երկրները այլ որոշումներ կայացնեին և գնահատեին այն փաստը, որ ունեն իսկական գործընկերներ Եվրոպայում և ի դեմս Միացյալ Նահանգների», պետքարտուղարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։