ԱՄՆ-ը իր դաշնակիցների և գործընկերների հետ քննարկում է «Թալիբան» արմատական շարժման դիվանագիտական ճանաչման հնարավորությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Ինչ վերաբերում է ճանաչման խնդրին, մենք մշտապես կապ ենք հաստատում մեր դաշնակիցների և գործընկերների հետ աշխարհով մեկ՝ դա քննարկելու համար», ասել է նա:
Ըստ Փրայսի՝ Միացյալ Նահանգները տեսել է մի շարք դրական և կառուցողական ազդակներ թալիբների կողմից, սակայն դեռ վաղ է խոսել Թալիբանի ռեժիմը որպես Աֆղանստանի իշխանություններ ճանաչելու հնարավորության մասին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները չեն պատրաստվում մոտ ժամանակներս ճանաչել արմատական Թալիբանի որևէ իրավական կարգավիճակ:










