«С-400-ի հետ կապված մեր քաղաքականությունը չի փոխվել», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը` մեկնաբանելով Թուրքիայի առաջարկը, համաձայն որի վերջինս պատրաստակամություն է հայտնում շահագործելու ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը ոչ մշտական հիմունքներով:
«Ռուսական С-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի [ռազմական] սարքավորումների հետ, դրանք սպառնում են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը և չեն համապատասխանում Թուրքիայի ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ անդամ պետության պարտավորություններին», – ասել է Փրայսը։
Այս կապակցությամբ նա հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Անկարան հրաժարվի համալիրներից: