ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան խոսնակը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը շուտով Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլիին նշանակելու է Իրանի հարցով նոր հատուկ բանագնաց: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Նախկինում Մելլին նախագահի հատուկ օգնականն էր, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Պարսից ծոցի հարցերով Սպիտակ տան համակարգողը և մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Վիեննայի բանակցություններին: Բացի դրանից, նա Օբամայի ավագ խորհրդականն էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: