Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը Իրանի իշխանություններին շատ ավելի մոտեցրեց միջուկային զենք ստեղծելու հնարավորությանը, հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Եթե նայեք առավելագույն ճնշման [քաղաքականության] արդյունքներին, ապա կգաք մեկ եզրակացության. առավելագույն ճնշումը պետք է օգներ հասնել [իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ] ավելի լավ գործարքի, մեկուսացներ Իրանը մնացյալ աշխարհից և ավելի լավ դիրքեր տար ԱՄՆ-ին։․․․ Այսօր նախագահ Թրամփի կառավարման ավարտից հետո Իրանը շատ ավելի է մոտեցել միջուկային զենքի մշակմանը», ասել է նա։
Ըստ Փրայսի, առավելագույն ճնշումը չի ուղեկցվել դիվանագիտական ներգրավմամբ, ուստի «իրենք գտնվում են այնտեղ, որտեղ գտնվում են»: Նա հավելել է, որ իրենք սկսել են խելացի դիվանագիտության նոր ուղի՝ իրենց դաշնակիցների և գործընկերների հետ: