ԱՄՆ-ը Դոհայում արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունները համարում է անկեղծ և պրոֆեսիոնալ, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Ամերիկյան պատվիրակությունը վերահաստատեց, որ թալիբների մասին կդատեն ըստ նրանց գործողությունների, և ոչ միայն խոսքերի», – հավելել է Փրայսը բանակցություններից հետո արված հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 9-10-ը Դոհայում ԱՄՆ-ի և Թալիբանի պատվիրակությունների մասնակցությամբ անցկացված երկօրյա քննարկումները Աֆղանստանում շարժման կողմից իշխանության բռնազավթումից հետո նրանց առաջին բարձր մակարդակի շփումներն էին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: