«Հյուսիսային հոսք 2» -ի դեմ նոր պատժամիջոցները կարող են բարդացնել ծրագրի իրականացումը, բայց Ռուսաստանը և նրա եվրոպացի գործընկերները շահագրգռված են, որ խողովակաշարի կառուցումն ավարտվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ սահմանափակումները նպատակ ունեն հնարավորինս բարդացնել Եվրոպայի համար էներգետիկ անվտանգության տեսանկյունից այդքան անհրաժեշտ այս ծրագրի իրականացումը: Իհարկե, դա կարող է բարդացնել շինարարությունը», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Պեսկովի խոսքերը: