«Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի տասնյակ շրջանային կենտրոնների վրա: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ճեպազրույցում:
«Նրանք [թալիբները] գրավել են տասնյակ շրջանային կենտրոններ, դա ճիշտ է: Մենք կարծում ենք, որ նրանք պատրաստվում են սպառնալ նաև նահանգային կենտրոններին», ասել է նա ՝ անդրադառնալով Աֆղանստանում իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջվա պես գտնում է, որ Աֆղանստանում իրավիճակի լուծումը պետք է լինի զուտ քաղաքական: Քիրբին նշել է, որ դա հատկապես կարևոր է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և այդ երկրում «Թալիբան» շարժման աճող ազդեցության ֆոնին: Քիրբին նաև կարծում է, որ Աֆղանստանի զինված ուժերը հնարավորություններ ունեն թալիբներին դիմակայելու համար: