ԱՄՆ-ը շարունակում է հետևել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի զինված ուժերի տեղաշարժերին, երկուշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Մենք շարունակում ենք տեսնել ռուսական զորքերի անհանգստացնող տեղաշարժերը [ՌԴ]արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջը», – նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում նրանց ավելի հստակ դարձնել իրենց մտադրությունները»։
Քիրբիի խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային «պահպանել Մինսկի պայմանավորվածությունները և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։