Պենտագոնը հինգշաբթի հերքել է ԶԼՄ-ներում ավելի վաղ տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ իշխանությունները մտադիր են ավարտել Քաբուլից տարհանման գործողությունը 36 ժամում:
«Քաբուլից տարհանման գործողությունները չեն դադարի 36 ժամվա ընթացքում: Մենք կշարունակենք հնարավորինս շատ մարդկանց տարհանումը մինչև առաքելության ավարտը», Twitter-ում գրել է Պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: