ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի հրահանգով օդային հարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին: Այս մասին ասված է Պենտագոնի հասարակայնության հետ կապերի ղեկավարի օգնական Ջոն Քիրբիից ՏԱՍՍ-ի ստացած հայտարարության մեջ:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ զինված ուժերը ավիահարվածներ հասցրեցին Սիրիայի արևելքում իրանամետ զինված խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին: Հարվածները Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ներկայացուցիչների դեմ վերջերս կատարված հարձակումների պատասխանն էին», ասվում է տեքստում: