ԱՄՆ զորքերը հունիսի 28-ին չեն տուժել Դեր Զոր նահանգի ռազմակայանի գնդակոծությունից: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտտոն:
ԱՄՆ-ի ուժերն ունեն ինքնապաշտպանության անբաժանելի իրավունք և պատասխանել են կրակով այն դիրքերին, որոնցից հրթիռներ են արձակվել, նշել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակը:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին երեքշաբթի օրը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները «ելնում են նրանից, որ հրթիռներն արձակել են Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները»: Ըստ նրա տրամադրած տեղեկատվության ՝ «այդ համալիրի երկու կառույցի վնաս է պատճառվել»:




