ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ևս 1000 զինծառայող կուղարկի Քաբուլ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քաբուլում ամերիկյան զորակազմի ընդհանուր թվաքանակը կկազմի մոտ 6000 մարդ: Ակնկալվում է, որ քաղաքացիների տարհանումը կշարունակվի:
Ավելացվող ուժերը պետք է ապահովեն անվտանգությունը Քաբուլում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասի տարհանման գործողության ընթացքում:





