ԱՄՆ վարչակազմը մտադիր է աջակցել Ֆուտբոլի ազգային լիգայի առաջարկին (ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա) և նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել կորոնավիրուսից բնակչությանը պատվաստելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Մենք, անշուշտ, կօգտագործենք դրանք: Ես իմ թիմին կասեմ, որ դրանք հասանելի են, և կարծում եմ, որ կօգտագործենք», – ասել է Բայդենը։
Ներկայումս ԱՄՆ բնակիչները պատվաստվում են Ֆուտբոլի ազգային լիգայի մոտավորապես երեսուն մարզադաշտերից յոթում։