ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նոր վարչակազմին միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու համար: Նա նաև մեղադրել է Բայդենին իր պատվաստման ծրագիրը փաստորեն օգտագործելու, ինչպես նաև նոր պատերազմներ սկսելու մեջ:
Բացի դրանից, Թրամփը քննադատել է պետության նոր ղեկավար Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ին Փարիզի կլիմայական համաձայնագրին վերադարձնելու որոշումը: «Ջո Բայդենը ԱՄՆ-ին վերադարձրեց Փարիզի կլիմայի շատ անարդար և ծախսատար համաձայնագիր՝ չքննարկելով ավելի լավ գործարքի հնարավորություններ: <…> Ի՞նչ օգուտ, երբ մենք օգտագործում ենք մաքուր էներգառեսուրսներ, իսկ Չինաստանը ՝ ոչ, Ռուսաստանը՝ ոչ, Հնդկաստանը՝ ոչ» հայտարարել է հանրապետականը: