Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Չինաստան ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ոչ մի կապ չունի Ալյասկայում վերջերս կայացած բարձր մակարդակի չին-ամերիկյան բանակցությունների հետ: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Եվ, ի տարբերություն մյուսների, մենք չենք օգտագործում հարաբերությունները որևէ դրդապատճառներից ելնելով», հավելել է դիվանագետը: