Չինաստանի իշխանությունները Գվինեայի ապստամբներից պահանջում են անհապաղ ազատ արձակել այդ երկրի նախագահ Ալֆա Կոնդեին: Այս մասին երկուշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:
«Չինաստանը դեմ է կառավարական հեղաշրջումներին և իշխանության բռնազավթմանը: Մենք պահանջում ենք նախագահ Կոնդեի անհապաղ ազատ արձակումը», – նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ պաշտոնական ներկայացուցչի, ներկա իրավիճակում Գվինեայի բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առաջին հերթին հաշվի առնեն ժողովրդի շահերը, վերացնեն բոլոր հակասությունները խաղաղ քաղաքական երկխոսության միջոցով: