Պեկինն ավելի վճռականորեն է հակադարձելու Չինաստանի և Հոնկոնգի գործերին արտաքին միջամտությանը, իսկ երկրի զարգացումը զսպելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է այդ վարչական տարածաշրջանում Չինաստանի արտգործնախարարության կոմիսարիատի նոր ղեկավար Լյու Գուանյուանը:
«Չինաստանի ներքին գործերին միջամտելու կամ դրա զարգացումը զսպելու ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության», ասել է դիվանագետը Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված սեմինարում:
Նա նշել է, որ վերջերս Չինաստանում ընդունված արտաքին պատժամիջոցներին հակազդելու մասին օրենքը «բխում է հեգեմոնիզմի և ուժի քաղաքականության դեմ պայքարի հրատապ անհրաժեշտությունից», նրա խոսքերը հայռնում է ՏԱՍՍ-ը: