Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինաստանը դատապարտում է ամերիկացի կոնգրեսականների այցը Թայվան

Չինաստանը դատապարտում է ԱՄՆ կոնգրեսականների այցը Թայվան և Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել սադրանքները։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թան Կեֆեյը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

«Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է, ԱՄՆ-ը կոպտորեն միջամտել է Չինաստանի ներքին գործերին՝ լրջորեն վնասելով Չինաստանի տարածքային ինքնիշխանությանը և վտանգի տակ դնելով խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում», ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ թայվանական Central News Agency լրատվական գործակալությունը հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը տեղափոխող ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվան կղզում։