Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյույը հարցապնդում է ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կորոնավիրուսային համաճարակի ծագումը գտնելու համար ստուգելու ամերիկյան կենսալաբորատորիաները: Այս մասին հայտնում է Global Times-ը:
«Եթե որևէ մեկը պնդում է, որ լաբորատորիայից արտահոսքի հարցը մնում է բաց, ապա լաբորատորիաները, ինչպիսիք են Ֆորտ Դեթրիկը և Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանը, պետք է բաց հետաքննության ենթարկվեն», ասել է Չեն Սյույը:
Նրա խոսքով, Ուհանի ինստիտուտից վիրուսի արտահոսքի վարկածը քիչ հավանական է: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վիրուսը ստեղծվել է արհեստականորեն, ապա ամերիկյան լաբորատորիաները նույնպես պետք է ստուգվեն, եզրափակել է դիվանագետը:



