«Չժուժուն» մարսագնացը հաջողությամբ իջել է վայրէջքի հարթակից և սկսել ուսումնասիրել Մարսը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը:
Մարսագնացն ուսումնասիրելու է մոլորակի գրունտը, իոնոսֆերան և կլիման: Չորեքշաբթի օրը սարքը փոխանցել է առաջին պատկերներն ու տեսանյութը Մարսի մակերեսից: Մոլորակի մակերեսին մարսագնացի շահագործման ժամանակահատվածը կլինի 92 երկրային օր: