Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը՝ առաջարկելով, որ Վաշինգտոնը, Անկարային մեղադրելու փոխարեն, հրաժարվի Սիրիայում սեփական քաղաքականությունից:
«Թուրքիային մեղադրելու փոխարեն՝ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սեփական սխալ քաղաքականությունից: Եվ թող ավելի ազնիվ լինի ամերիկացի ժողովրդի ու Կոնգրեսի հետ», – ՏԱՍՍ-ի համաձայն՝ ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:




