Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Չավուշօղլուն՝ թալիբների հետ բանակցությունների մասին

«Թալիբան» արմատական ​​շարժման պատվիրակությունը հինգշաբթի Անկարայում բանակցությունների ընթացքում Թուրքիային տեղեկացրել է Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին: Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք նաև մեր առաջարկությունները փոխանցեցինք Աֆղանստանը ղեկավարող թալիբներին», – ընդգծել է նա:

«Բացի դրանից, մենք խորհուրդ տվեցինք, որ նրանք թույլ տան կանանց աշխատել: Դա այն է, ինչ իսլամական աշխարհը ակնկալում է [նրանցից]», Չավուշօղլուի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։