Ուրբաթ օրը Պաղեստինի և Իսրայելի ժամանակով 02:00-ին Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինական խմբավորման միջև ուժի մեջ է մտել հրադադար:
Ինչպես հաղորդում է «Ալ-Աքսա» հեռուստաալիքը, Գազայի հատվածը ակտիվորեն նշում է կռվում «դիմադրության հաղթանակը»։
Հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ ՝ հրթիռահարվածների 11-օրյա փոխանակումից հետո: Հինգշաբթի երեկոյան Իսրայելի նեղ ռազմաքաղաքական կաբինետը հատուկ նիստում հաստատեց միակողմանի հրադադարը: ՀԱՄԱՍ շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնեց հրադադարի հաստատմանը:









