«Ալիևն ու Էրդողանը, իրենց հաղթանակից ոգևորված, ինչ ասես, որ չեն ասում Հայաստանի և հայերի հասցեին։ Հիմա էլ ասում են, թե Զանգեզուրը, Սևանը և Երևանը եղել են ադրբեջանական քաղաքններ։ Ճիշտ է, չեմ լսել, թե ի՞նչ են պատասխանել սրան Հայաստանի պաշտոնական իշխանությունները, բայց ես կասեմ հետևյալը։ Այդ երբվանի՞ց Ուրարտական թագավորության ժամանակ կառուցված Երևանը դարձավ ադրբեջանական։ Ու՞ր էին ադրբեջանցիները, թուրքերը մեր թվարկությունից առաջ Ուրարտուի թագավորության ժամանակ։ Կամ գիտե՞ն Ալիևը և Էրդողանը սեփական երկրի պատմությունը։ Իսկ գիտե՞ն Ալիևն ու Էրդողանը, թե ու՞մ պատմական տարածքներն են Նախիջևանն ու Ղարաբաղը, Սուրմալուն, Վանը, Կարսը, Բիթլիսը։ Իսկ գիտե՞ն, թե ո՞վ էր Նժդեհը։ Այնպես որ, սադրիչ ելույթներ ունենանլուց առաջ լավ կաներ ուսումնասիրել սեփական պատմությունը»,- ասել է ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկին: